05
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սինգապուրի նորընտիր նախագահ Թարման Շանմուգարաթնամին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նորընտիր նախագահ Թարման Շանմուգարաթնամին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Վստահ եմ, որ պետական պաշտոններում Ձեր հարուստ քաղաքական փորձը լավագույնս կծառայի բարեկամ Սինգապուրի հետագա առաջընթացին:

Ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա գարնանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու հիանալի հնարավորություն էր:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի միջև առկա բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»։

 

← Վերադառնալ