07
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային Բրազիլիայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնելու և խորացնելու Բրազիլիայի հետ հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ