09
09, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանն ու Տաջիկստանը վաղուց ի վեր փոխկապակցված են բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերություններով, որոնք ամուր հիմք են երկկողմ համագործակցության ամրապնդման համար։

Համոզված եմ, որ փոխգործակցության հետագա խորացումը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում»։

 

← Վերադառնալ