18
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեվիչսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկեվիչսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմամշակութային և համամարդկային արժեքների վրա հիմնված կապերը: Համոզված եմ, որ միասնական ջանքերով կհարստացնենք հայ-լատվիական օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով:

Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա համագործակ­ցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

← Վերադառնալ