03
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեվին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեվին Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային սերտ կապերի վրա:

Վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ջանքերով կնպաստենք միջպետական համագործակցության առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

 

← Վերադառնալ