19
02, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հանրապետության Նախագահը այցելել է "Տաշիր" կարի ֆաբրիկա եւ "Տաշիր Կաթ" ընկերություն: Այցի շրջանակում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է բանաստեղծի ծննդավայր Դսեղ: Երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել մեծ բանաստեղծի շիրիմին եւ շրջայց կատարել տուն թանգարանում: Հանրապետության Նախագահը նաեւ այցելել է Վանաձորի "Գլորիա" կարի ֆաբրիկա, Վարդանանց տոնի առթիվ եղել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, ինչպես նաեւ այցելել Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հուշարձանի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահի այցն ավարտվել է Վանաձորի շախմատի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը մասնակցությամբ:

← Վերադառնալ