06
12, 2014

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակմանը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12-րդ ավանդական խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարի փակման արարողությանը: Մրցաշարին մասնակցել են ՀՀԿ տարածքային կազմակերպության թիմերը: Թիմային և անհատական հաշվարկով կայացած մրցաշարի հաղթողներին և մրցանակային տեղ գրաված թիմերին Սերժ Սարգսյանը հանձնել է գավաթ, պատվոգրեր ու հուշամեդալներ:

 

← Վերադառնալ