09
05, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում դիտել է Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:

Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում այցելել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորավարի հիշատակին:

← Վերադառնալ