Մամլո հաղորդագրություններ
Նախագահը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակություն

11.05.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին և պատվիրակության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:

Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել Նախագահ Արմեն Սարգսյանին այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար՝ ընդգծելով, որ այսօրվանից Հայաստանի տարբեր վայրերում կմեկնարկեն «Եվրոպայի օրվա» տոնակատարությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի և ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: