Մամլո հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

12.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: 

Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան: Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի, ինչպես նաեւ դրա  շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Կողմերը վստահություն  են հայտնել, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ կապերի զարգացմանը: 


Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
 

← Վերադառնալ


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: