18
12, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում մասնակցել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի բացմանը:

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրեն Գիլբերտ Հունգբոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում ողջունել համաժողովը Հայաստանում անցկացնելու ԱՄԿ որոշումը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և կգտնվեն լուծումներ ոլորտին առնչվող խնդիրների համար:
 

← Վերադառնալ