28
02, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան:

Նախագահն Իրաքի Հանրապետության Հայոց թեմի առաջնորդ Օշական Եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ շրջել է եկեղեցում, ապա ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:  

← Վերադառնալ