12
04, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան:
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան-ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:

 

← Վերադառնալ