Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
20
01, 2022
Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական...
18
01, 2022
Բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
18
01, 2022
Պետք է փոխել ոչ թե տեխնոլոգիաները, այլ՝ մոտեցումները՝ սերունդներին կանխատեսելի, կայուն, առողջ աշխարհ թողնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս: Նախագահ Սարգսյանն իր ելույթում խոսել է ժամանակակից աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների, ներկայիս մարտահրավերների, տեխնոլոգիական...
18
01, 2022
Նախագահ Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում...
18
01, 2022
Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության,...
18
01, 2022
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ: Նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության...
1
...
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
...
1250