Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
03
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շնորհավորել նրան ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Արմեն Սարգսյանը ՀՀ կառավարությանը հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում՝ ի նպաստ Հայաստանի զարգացման, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:
03
08, 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել սնանկության դատարանի դատավորներ Սերինե Խաչատրյանի , Լիանա Հարությունյանի , Նելլի Հարությունյանի և Լիլիթ Սաղոյանի երդման արարողությունը։ Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք անբասիր կկատարեն իրենց պարտականությունները:
02
08, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ, Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին՝ իրենց դիրքորոշումները այս կամ այն կերպ արտահայտելու, դրանով իսկ պետական, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև...
28
07, 2021
Հանրապետության նախագահի հայտարարությունը
Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին: Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում: Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով...
28
07, 2021
Նախագահ Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում:
28
07, 2021
Նախագահ Սարգսյանը գիտակրթական ոլորտում փոխգործակցության հարցեր է քննարկել Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտի տնօրինության հետ
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին այցելել է Տոկիոյում գտնվող՝ Ֆիզիկայի և մաթեմատիկայի Կավլի ինստիտուտ (Kavli IPMU): 2007 թվականին հիմնադրված հաստատությունը ֆիզիկամաթեմատիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների իրականացման կենտրոն է: Ինստիտուտը ներկայումս համարվում է ամենագրավիչ հետազոտական կենտրոններից մեկը աստղաֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում աշխարհի առաջատար հետազոտողների համար:...
1
...
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
...
1250