Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
02
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանային Ծավ գյուղ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է սահմանամերձ Ծավ գյուղ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, անդրադարձել նրանց հետաքրքրող հարցերին։ Այնուհետև, նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է դպրոց, ծանոթացել ընդհանուր հարմարություններին և զրուցել աշակերտների հետ։
02
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մոդուլային զորամաս
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը։ Նախագահը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարների, ինչպես նաև զինվորական ղեկավարության հետ, և հետաքրքրվել նոր տիպի զորամասերի կառուցման ընթացքից։
02
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է չրի գործարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։ Գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ։
02
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների: Նախագահը ծանոթացել է նրանց բնակության պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել նրանց հետ։
02
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։ Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին:
01
11, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց
Մարզային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կապանում այցելել է հայտնի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի արվեստանոց, որտեղ պահպանվում է նկարչի ստեղծագործական ժառանգության զգալի մասը: Դանիելյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով արվեստանոցը վերակառուցվելու է որպես Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի՝ որտեղ կլինի արվեստագետի գործերի մշտական ցուցադրություն, ինչպես նաև տուն թանգարանը բաց կլինի տարբեր մշակութային միջոցառումների համար:
1
...
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
...
1247