Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
09, 2019
Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու մեծ ներուժ է առկա:...
13
09, 2019
Լիտվայի հետ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժ ունենք. նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում: Վստահ եմ,...
13
09, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա նշել է, որ Հայաստանն ու...
12
09, 2019
Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի. նախագահ Սարգսյանը բացել է հայ անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար: «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ...
05
09, 2019
Հայաստանը շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր ունի. նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստանում էր «Thales Group» պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:...
05
09, 2019
Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը: Այսօր տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: ...
1
...
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
...
1250