Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
14
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր...
14
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրսթի Նարինենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային...
03
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Շիրակի մարզի մի խումբ ուսանողների և աշակերտների
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 2-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ինչպես նաև Շիրակի մարզի մի շարք խոշորացված համայնքների ավագ դպրոցների աշակերտների: «Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ երիտասարդների, առավել ևս այն երիտասարդների հանդեպ, ովքեր ձգտում են կրթություն ստանալ և լավագույնս դրսևորվել հասարակության մեջ», - ողջունելով երիտասարդներին ասել է նախագահ...
03
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին: Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Քննարկվել են ««Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող...
02
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում Հրաչյա Սարգսյանը մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում քաղաքային...
01
03, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը (նստավայրը՝ ք. Մոսկվա): Հանրապետության նախագահը ողջունելով դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու...
1
...
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
...
1250