Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
28
08, 2015
Նախագահն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ալա ալ-Դին Սաադ ալ-Լեյսիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաադ ալ-Լեյսիին` դեսպանի բարձր պաշտոնում հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դեսպան Սաադ ալ-Լեյսիի...
28
08, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ:
28
08, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով՝ ընդգրկելով և՛ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և՛ գործադիր ու...
27
08, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ:
27
08, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանի, Լուսինե Թումյանի և Սարգիս Ղանթարջյանի հետ:
27
08, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայոց համազգային շարժում կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
1
...
725
726
727
728
729
730
731
732
733
734
735
...
1246