Մամլո հաղորդագրություններ

07.07.2008 / Նախագահ Սարգսյանն ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ի.Մակարովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մակարովին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերին, ինչպես նաեւ հետագա անելիքներին վերաբերող խնդիրներ: «Իտեռա» ռուսաստանյան նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը շինանյութի արտադրման ոլորտում ներդրումներ անելու ու շինանյութի արտադրանքի գործարան կառուցելու ցանկություն է հայտնել:

04.07.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Աստանա: Հայաստանի նախագահը կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաքի 10-ամյակի առիթով Աստանա ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ ներկա կգտնվի քաղաքի հիմնադրմանը նվիրված տոնակատարություններին:

03.07.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ: Շահագրգիռ քննարկում է ծավալվել համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման կոնկրետ խնդիրների վերաբերյալ: Երկրի նախագահը լսել է այս առնչությամբ կառույցի ղեկավարների տեսակետներն ու մտահոգությունները:

03.07.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ

Այսօրվա խորհրդակցությունը ես հրավիրել եմ, որպեսզի շահագրգիռ քննարկում ունենանք Ազգային անվտանգության ծառայության գործունեության վերաբերյալ: Բայց մինչ բուն քննարկմանն անցնելը, ցանկանում եմ Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող մի քանի նկատառումներ հնչեցնել, որոնք, իմ կարծիքով, կարեւոր են ոչ միայն ձեր աշխատանքի համար, այլեւ` պետական տարբեր հաստատությունների եւ ողջ հասարակության ուժերի համախմբման տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ մեր օրերում աշխարհը արագ է փոխվում, փոխվում են նաեւ վտանգները`...

03.07.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանության աշխատակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում Նախագահ Սարգսյանը կարեւորել է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում:

28.06.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: