Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
08
09, 2014
Նախագահն ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին: Նախագահը ողջունել է արտգործնախարար Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու ս.թ. հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը: Նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է Ավստրիայի արտգործնախարարին՝ իր ջերմ ողջույնները փոխանցել Նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում...
06
09, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստան են ժամանել խոշոր հասարակական-քաղաքական գործիչ և հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ և նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Սերժ Սարգսյանը կարևորել է նման փոխայցելություններն ու շփումները, որոնք, նրա համոզմամբ, լավ...
06
09, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորում: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել տարբեր հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող...
06
09, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է բարերար Գագիկ Ադիբեկյանին Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին և համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին: Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգևատրել է Պատվո շքանշանով ՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաև Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Ադիբեկյանին ՀՀ պետական բարձր պարգևին...
04
09, 2014
Նյուպորտում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը
Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ...
04
09, 2014
Նախագահը մասնակցել է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերում ներդրում կատարող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային...
1
...
794
795
796
797
798
799
800
801
802
803
804
...
1246