Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
06
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է IBM ընկերության փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է IBM ընկերության Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ, դոկտոր Լեոն Սթոկին, որն արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ Ձեզ նախագահական նստավայրում ընդունելու համար, մեզ համար պատիվ է, որ այսպիսի հնարավորություն ունենք գնահատել Ձեր աշխատանքը:...
05
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: STARMUS VI փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան...
05
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է արտակարգ իրավիճակների համակարգի դերը: «Նախարարության ստեղծման օրվանից և դրանից էլ առաջ՝ սկսած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակներից Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարիների ընթացքում...
02
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բայլենը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում: Դեսպան Իգոր Բայլենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ կներդնի առավելագույն ջանք երկկողմ օրակարգի հարստացման համար: Երկուստեք...
01
09, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ...
01
09, 2022
Դուք մեկ առաքելություն ունեք՝ պետք է կերտեք մեր ապագան. նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Երևանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոց, որը հիմնանորոգումից հետո առաջին անգամ է իր դռները բացել աշակերտների և ուսուցիչների առջև: Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին իր ողջույնի խոսքում մասնավորապես ասել է. «Այսպիսի դպրոցում սովորելն իսկապես մեծ ձեռքբերում...
1
...
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
...
1250