29
03, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորանքը Սուրբ Զատիկի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ:

Սուրբ Զատիկը մեր ժողովրդի ամենասիրելի ու ընտանեկան տոներից մեկն է, որը խորհրդանշում է բարու և ճշմարտության, միաբանություն ու վերածննդի հաղթանակը:

Այս նվիրական տոնի առթիվ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին բարօրություն ու բարգավաճում, անսպառ հավատ ու հոգևոր արիություն:

Թող հարության լույսը ճառագի բոլորիս ընտանիքներում և աշխարհասփյուռ հայությանը զորություն ու կամք պարգևի դժվարությունները հաղթահարելու, համերաշխության, միմյանց ու մեր պետության հանդեպ հոգ տանելու համար:

Քրիստոս հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
 

← Վերադառնալ