Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
13
08, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան կապակցությամբ: «Նիդերլանդների Ձերդ Մեծություն, Ցավով տեղեկացա Ձեր կրտսեր եղբոր` Նիդերլանդների Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան մասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նիդերլանդների արքայական ընտանիքին, մերձավորներին և հոլանդացի բարեկամ ժողովրդին: Վշտակցելով Ձեզ այս ծանր կորստի պահին` մեր զորակցությունն ու սփոփանքն ենք...
02
08, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ: «Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար...
31
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:
29
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
25
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի...
23
07, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները: Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն, իսկ...
1
...
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
...
90