• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Արտերկրյա այցեր

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 11
    12, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։ Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի...
  • 21
    09, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աշխատանքային այցով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունում կազմակերպված ընդունելությանը։ Հանրապետության նախագահը շնորհավորել է ներկայացուցչության աշխատակազմին և հայկական պատվիրակությանն օրվա կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ հանուն Հայաստանի զարգացման, բարեկեցության ու խաղաղության: «Անկախության օրը պետության...
  • 04
    08, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենբաշի Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին մասնակցելու համար։  ***   2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել...
  • 10
    10, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Թուրքմենստան Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան: Հանրապետության նախագահին դիմավորել է Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին։  ***   Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման...
  • 06
    05, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ: Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի գործունեությունը...
  • 15
    01, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ...
  • 09
    12, 2023
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցն Արգենտինայի Հանրապետություն Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Դեկտեմբերի 10-ին կայանալիք երդմանակալության հանդիսավոր արարողությունից առաջ, Խավիեր Միլեյի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումն առաջինն է Արգենտինայի ընտրված նախագահի հանդիպումների շարքում։ Ողջունելով նախագահ Խաչատուրյանին Խավիեր Միլեյը շնորհակալություն է հայտնել իր երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ «Ինձ...
  • 17
    10, 2022
    Նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Բուլղարիայի Հանրապետություն Նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Բուլղարիայի Հանրապետություն Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Բուլղարիայի Հանրապետություն։ Սոֆիայի «Լետիշե» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Բուլղարիայի էլեկտրոնային կառավարման նախարար Գեորգի Տոդորովը, Բուլղարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Տզվետա Տիմևան և պաշտոնատար այլ անձինք։ *** Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի...
  • 15
    04, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան Նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: ***   Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության...
  • 20
    01, 2020
    Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։ Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և...
  • 14
    02, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժի մասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես բժշկության բնագավառում։ «Հուսով...
  • 23
    10, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD)` երկամյա պարբերականությամբ կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը։ Հոբելյանական` տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով: Մինչ համաժողովի...
  • 24
    06, 2018
    Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-25-ին Փարիզ կատարած այցի շրջանակում հանդիպել է ֆրանսիական երկու տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների, որոնց թվում՝ «Dassault systemes»-ի, «Channel»-ի, «Crédit Agricole» բանկի, «Aéroport de Paris»-ի, «Lactalis group»-ի, «CNIM»-ի, «Egis-Group»-ի, «Surys»-ի եւ այլ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպումներում նախագահ Սարգսյանը...
  • 22
    01, 2018
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։ Հանրապետության Նախագահը և Փարիզի...
  • 25
    12, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների...
  • 03
    11, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստանի Հանրապետության Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Համաշխարհային պարեն....
  • 11
    10, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում և ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր : Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի...
  • 05
    08, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակությունների:  *** Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը...
  • 13
    04, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Նախագահներ Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը քննարկել են ինչպես...
  • 21
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ Նախագահ Սերժ Սարգսյանն  աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Հանրապետության Նախագահին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններում իր նախորդ այցելության ընթացքում ձեռք...
  • 14
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում Նախագահը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին...
  • 07
    03, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի...
  • 26
    02, 2017
     Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահը Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների...
  • 26
    12, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանը  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:...
  • 10
    08, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման...
  • 14
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն   Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, ով մինչ...
  • 09
    07, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն   Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր...
  • 25
    03, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 25-ին Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր : Ստորագրվել են նաև երկու...
  • 29
    10, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի Նախագահը և...
  • 16
    09, 2013
    Նախագահ մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը Նախագահ մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի պետական և...
  • 04
    08, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 4-ին ներկա է գտնվել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սերժ Սարգսյանը երեկոյան մասնակցել է նաև Իրանի Նախագահի անունից՝ ի պատիվ երդմնակալության արարողության մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է...
  • 18
    12, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ, ապա պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկատվություն է ներկայացրել ՀԱՊԿ գործունեության և ստորագրման առաջարկվող փաստաթղթերի վերաբերյալ, որից հետո...
  • 23
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին պետական այցով ժամանել է Մոսկվա: Հանրապետության ղեկավարն այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության և օծման արարողություններին: Համալիրի շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են Մայր տաճարի և մասնաշենքերի ներքին հարդարման աշխատանքները: Մոսկվայի կենտրոնում կառուցվող հայկական եկեղեցական համալիրն...
  • 27
    03, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իրան Նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, մարտի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Թեհրան: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է ԻԻՀ նախագահին և Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ և իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ: Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ...
  • 29
    04, 2010
    Նախագահ Սարգսյանը մասնակցել է "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Ապրիլի 30-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է "Շանհայ Էքսպո 2010"-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:...
  • 01
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը սփյուռքահայ գաղթօջախներ Հոկտեմբերի 2-ին` Փարիզում, Եվրոպայի հայաշատ գաղթօջախների հայկական կազմակերպությունների ու կառույցների շուրջ հարյուր ներկայացուցիչների հետ հանդիպմամբ մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղևորությունը: Մինչ այդ` հոկտեմբերի 2-ի առավոտյան, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Մեծանուն երգահանը բարձր է գնահատել Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` Հայաստան-Թուրքիա...
  • 13
    04, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, ապրիլի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Իրան: Թեհրանի "Մեհրաբադ" օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված...
  • 10
    12, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Բուլղարիայի Հանրապետություն Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-11-ը պաշտոնական այց է կատարել Բուլղարիա: Նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում են եղել արտաքին գործերի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի, մշակույթի նախարարները, պաշտոնական այլ անձինք, հայտնի բուլղարուհի լրագրող Ցվետանա Պասկալեւան: Դեկտեմբերի 10-ին Սոֆիայի "Սուրբ Ալեքսանդր Նեւսկի" հրապարակում դիմավորման պաշտոնական արարողությունից...
  • 04
    11, 2008
    Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ եվրոպական կառույցներ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 4-6 աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում: Հայաստանի նախագահը նոյեմբերի 5-ի առավոտյան հանդիպել է Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի հետ: Կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները` կարեւորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում: ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Բելգիայի հետ ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական, այնպես էլ բազմակողմ...
  • 28
    07, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքայի այցը Յալթա Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդը հուլիսի 29-ին Ղրիմում մասնակցել են հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի եւ կառավարության ղեկավարները, Ուկրաինայի հայկական համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, հոգեւոր — աշխարհիկ այրեր: Վեհափառ Հայրապետի ձեռամբ կատարվել է Սուրբ Նշան եկեղեցու օծման արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել...
  • 23
    06, 2008
    Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն Հունիսի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Ողջունելով ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցը Մոսկվա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ակնկալում ենք, որ այսօրվա բանակցությունների ընթացքում մեր քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամպատասխանեն այն գործընկերային մակարդակին, դաշնակցային փոխգործակցությանը, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»: Ըստ Դ. Մեդվեդեւի, բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական փոխգործակցության...
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: