• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշինեւում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի...
  • 01
    10, 2009
    Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը Այսօր մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը: Սփյուռքահայության հետ Նախագահի հանդիպումներին կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը: Նախագահ Սարգսյանի առաջին կանգառը կլինի Փարիզը, որտեղ նա հոկտեմբերի 2-ին հանդիպումներ կունենա Եվրոպայի...
  • 30
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպան Արտուրո Օրտիս Դուարտեն (նստավայրը` Մոսկվա):
  • 30
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամներին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցերի շուրջ հանրային քննարկումների համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ընդայնված կազմի հետ: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում ասել է. “Ուրախ եմ Հանրային խորհրդի ընդլայնված կազմով` հանձնաժողովների եւ ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, այս հանդիպման համար: Հուսով եմ, ապագայում հնարավորություն կունենամ հանդիպելու Հանրային խորհրդի կառույցներում ընդգրկված բոլոր...
  • 29
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 60-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Նախագահը շնորհավորել է դեսպանին, նաեւ ջերմ շնորհավորանքներ փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` մաղթելով հետագա զարգացում եւ բարգավաճում: Սերժ Սարգսյանն ուրախալի է համարել հանգամանքը, որ ՉԺՀ-ն իր հիմնադրման հոբելյանը դիմավորում է տնտեսությունում եւ հասարակական կյանքում ձեռք...
  • 29
    09, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ: Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում:...
1
...
1235
1236
1237
1238
1239
1240
1241
1242
1243
1244
1245
...
1342
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: