• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 02
    11, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին: Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգեւոր կարիքների բավարարմանը: Նախագահ Սարգսյանը խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` ասել է, որ դրանք հատկապես կարեւոր են ներկա պատմական փուլում եւ պետք է արվի ամեն ինչ, որ...
  • 02
    11, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասահարու Կոնոն (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Ճապոնիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացմամբ: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող աջակցության եւ զարգացման ծրագրերին սատարելու համար: "Այն դրամաշնորհները,...
  • 30
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. "Ճշմարտություն է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ են զարգանում եւ բարեկամական են, ճշմարտություն է նաեւ այն, որ մենք ցանկանում ենք դրանք հնարավորինս խորացնել: Մեր ժողովուրդները միմյանց գիտեն վաղուց` գրեթե հինգ հարյուր տարի. հարաբերությունների ներկա մակարդակը խոսում է...
  • 30
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենք: Երկրի ղեկավարը շրջել է հիմնանորգված շենքում, ծանոթացել կատարված աշխատանքի որակին: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի հիմնանորոգումը կատարվել է "Տաշիր" բարեգործական հիմնադրամի միջոցներով: Շենքում տեղադրվել է նաեւ ջեռուցման համակարգ, ժամանակակից էլեկտրատեխնիկակական սարքավորումներ: Իրականացրած աշխատանքի համար "Տաշիր" բարեգործական հիմնադրամի հիմնադիր Կարապետյան ընտանիքը...
  • 30
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է, սակայն տնտեսական գործակցությունը զարգացնելու անհրաժեշտություն կա: Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատելու եւ ջանքերը համատեղելու դեպքում հնարավոր կլինի կարճ ժամկետում զգալի արդյունքների հասնել: Սերգեյ...
  • 30
    10, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետտիին: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը համագործակցության զարգացման նոր խթան կհանդիսանա: "Ըմբշամարտը Հայաստանում ավանդաբար հարգված եւ հաջողության հասած մարզաձեւերից մեկն է, որն այսօր էլ բավականաչափ ուշադրության է արժանանում, թեեւ, ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում եւս, մենք, իհարկե, կցանկանայինք շատ ավելի լավ արդյունքներ ունենալ",- ասել է երկրի ղեկավարը եւ հավելել....
1
...
1238
1239
1240
1241
1242
1243
1244
1245
1246
1247
1248
...
1353
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: