Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
10, 2008
Նախագահ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կարգը հաստատելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին: Կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ Կ Ա Ր Գ Ը I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Փորձագետների փաստահավաք խումբը (այuուհետ` Խումբ) իրականացնում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած...
22
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ-ի երկրների ԱՀԾՄ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ-ի երկրների անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների /ԱՀԾՄ/ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությանը: Հանրապետության նախագահը նման բազմակողմ հանդիպումները գնահատելով չափազանց օգտակար, դրանք կարեւոր է համարել տեղեկատվության, փորձի փոխանակման, վտանգավոր երեւույթների դեմ համատեղ գործողությունների մշակման ու իրականացման տեսանկյունից: Նրա խոսքով, աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ,...
22
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեյք Սիդի Դիարային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեյք Սիդի Դիարային: Նա Երևան է ժամանել` մասնակցելու Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովին: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը: Նշելով, որ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր ակտիվորեն մասնակցում է Կազմակերպության աշխատանքներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ առանց ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ուղղակի օժանդակության շատ դժվար կլիներ...
21
10, 2008
ՌԴ նախագահի` Հայաստան պաշտոնական այցի երկրորդ օրը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Դիմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ի առավոտյան այցելել է Մեծ եղեռնի հուշահամալիր: Նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղել է Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառատունկ է կատարել Հիշատակի պուրակում: Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը մասնակցել են Ռուսաստանի հրապարակի բացման արարողությանը, հանդես եկել ելույթներով: Հրապարակից երկու երկրների ղեկավարներն ուղեւորվել են ՀՀ...
21
10, 2008
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը գործարկել են անլար ինտերնետ "WIMax" կապը
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր գործարկել են անլար, լայնաշերտ հասանելիության ինտերնետ "WIMax" կապը: Այսօրվանից Հայաստանում սկսելու է գործել "ԿՈՄՍԹԱՐ-ՄՀՀ" (Միավորված ՀեռաՀամակարգրեր) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հեռահաղորդակցության ամբողջական ծառայություններ մատուցող խոշորագույն օպերատորը եւ "Կորնետ-ԱՄ" ՓԲԸ "ԿՈՄՍԹԱՐ-ՄՀՀ" ընկերության դուստր ընկերությունը, որոնք Հայատանում ներդնում են "WIMax"-ի անլար լայնաշերտ ազգային...
20
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Ըստ Սերժ Սարգսյանի, Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ռոբերտ...
1
...
1244
1245
1246
1247
1248
1249
1250
1251
1252
1253
1254
...
1278