• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 31
    08, 2009
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին`ծննդյան 55-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շնորհավորել նրան ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:
  • 31
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին ընդունել է hանրաճանաչ պրոմոութեր Գերի Շոուին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է: Զրույցին մասնակցել են նաեւ Վիկ Դարչինյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Գերի Շոուն Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել:...
  • 27
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Միասին" երիտասարդական շարժման ճամբար Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Միասին" երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սեւանի ափին: Նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով: Ճամբարականները Նախագահին պատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաեւ` նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն "Միասին" շարժման ապագա ծրագրերում: Սերժ Սարգսյանն ասել...
  • 27
    08, 2009
    Նախագահ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին: Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. Նախագահ Սերժ Սարգսյանը...
  • 23
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի փակմանը ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված`ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" "Ջերմուկ-2009" մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-ի "Գրան Պրի" մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը: Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված...
  • 20
    08, 2009
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:
1
...
1238
1239
1240
1241
1242
1243
1244
1245
1246
1247
1248
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: