Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
08
04, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն և հանդիպել Աբու Դաբիի՝ Սորբոնի և Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ: Անմիջական և ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով և պատասխանել է նրանց հուզող հարցերին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացմանը, կրթական ոլորտում...
08
04, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Շրջակայից Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Արք. Սարգիսեանի և համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայաստանյան և տարածաշրջանային արդի իրողությունները: Հանդիպման ժամանակ...
08
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ
Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Սաքր Ղոբաշի հետ: Ողջունելով Հանրապետության նախագահին, Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է. «Իմ և Դաշնային ազգային խորհրդի բոլոր անդամների անունից թույլ տվեք հայտնել, որ մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը: Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցը մեր երկիր և Դաշնային...
08
04, 2025
Հանրապետության նախագահն իր կեցավայրում ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհայիլ Ալ Մազրուին և «Էթիհադ Ռեյլ» ընկերության գործադիր տնօրեն Շադի Մալակին: Հանդիպման ընթացքում կողմերը համապարփակ քննարկումներ են ունեցել երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Հատկապես...
07
04, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի իմ գոհունակությունը հայտնել էմիրաթական կողմին Ամենամյա ներդրումային համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ուրախ եմ գտնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, որը Հայաստանի համար կայուն զարգացման և նորարարության ոլորտներում առաջընթացի, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում տեխնոլոգիական հնարավորությունների իրացման համար...
07
04, 2025
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։
1
...
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
...
1338