04
04, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առիթով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:
Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք»:
 

← Վերադառնալ