Արտերկրյա այցեր

05.07.2008 - 06.07.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղազախստանի մայրաքաղաք

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ից 6-ը աշխատանքային այցով եղել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հանրապետության նախագահը մասնակցել է Աստանայի 10-ամյակի առիթով Ղազախստանի մայրաքաղաք ժամանած Պետությունների ղեկավարների հանդիպմանն, ինչպես նաեւ ներկա է գտնվել քաղաքի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Ղազախստանում հյուրընկալված նախագահներին Նուրսուլթան Նազարբաեւը պարգեւատրել է «Աստանայի» հիմնադրման տասնամյակին նվիրված հուշամեդալով: Նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել...

23.06.2008 - 25.06.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Հունիսի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Ողջունելով ՀՀ նախագահի առաջին պաշտոնական այցը Մոսկվա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ակնկալում ենք, որ այսօրվա բանակցությունների ընթացքում մեր քննարկումները կլինեն արդյունավետ եւ կհամպատասխանեն այն գործընկերային մակարդակին, դաշնակցային փոխգործակցությանը, որ գոյություն ունի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»: Ըստ Դ. Մեդվեդեւի, բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական փոխգործակցության...

05.06.2008 - 07.06.2008 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խորացմանը եւ հումանիտար համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեւորվել է ԱՊՀ անդամ պետությունների գործարար շրջանակների եւ մտավորականության ներկայացուցիչների միջեւ շփումների ակտիվացումը, գիտության ու կրթության ոլորտում կապերի խորացումը:...

03.04.2008 / Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Բուխարեստ

Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով, այսօր ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Բուխարեստ: Առավոտյան Սերժ Սարգսյանը «Նովոթել» հյուրանոցի իր կեցավայրում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ժամանակ ընդհանուր գնահատական է տրվել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: