Արտերկրյա այցեր

14.03.2017 - 15.03.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում Նախագահը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին...

07.03.2017 - 09.03.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի...

26.02.2017 - 28.02.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

 Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահը Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարին, Հայաստանում իրականացվող համընդգրկուն բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի անցման, ժողովրդավարական հաստատությունների...

26.12.2016 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը  Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:...

09.11.2016 - 10.11.2016 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի առանձնազրույցը: Նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է...

19.10.2016 - 20.10.2016 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն

 Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման...


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: