Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
26
09, 2019
Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ․ նախագահ Սարգսյանը հուսով է, որ համաժողովը կկազմակերպվի նաև Հայաստանում
«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն, -լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։ -Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին...
25
09, 2019
Հայաստանի ու Իտալիայի նախագահները պատրաստակամ են առավել մեծ ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային փոխշահավետ համագործակցության հնարավորություններին, իսկ որոշների հետ արդեն իսկ ձեռքբերված...
25
09, 2019
Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում...
25
09, 2019
Նախագահը իտալական հայտնի շինարարական ընկերությանն առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է իտալական հանրահայտ Rizzani de Eccher շինարարական ընկերության սեփականատեր Կլաուդիո դե Էկկերի հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1831 թվականին, գործունեություն է ծավալում չորս հիմնական ուղղություններով՝ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, սարքավորումների արտադրություն և մասնագիտական ինժեներական լուծումներ: Այն ոլորտի առաջատարներից է աշխարհում և ներկայություն ունի տարբեր երկրներում, այդ թվում...
24
09, 2019
Ես հավատացած եմ, որ 21-րդ դարը Հայաստանի նման երկրների դարն է․ նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Cybertech Europe 2019 միջազգային համաժողովում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։ Մինչ համաժողովի բացումը, նախագահ Սարգսյանը դիտել է Cybertech Europe 2019-ի ցուցադրությունները, որոնք ներկայացնում են ոլորտի առաջատարների վերջին տեխնոլոգիական նորարարությունները, համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր մարտահրավերները ու դրանց հաղթահարման հնարավոր տարբերակները։ Cybertech-ը...
24
09, 2019
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ. նախագահը հանդիպել է իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ...
1
...
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
...
1250