Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
09
09, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Դ. Սորրետան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու կարողություններն ամբողջությամբ կներդնի Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է,...
09
09, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչների հետ
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ:
08
09, 2015
Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը...
07
09, 2015
Կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես անդրադառնալով ռազմավարական գործընկեր երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում...
05
09, 2015
Նախագահը հրամանագիր է ստորագրել Հայկ Թևոյանին հետամահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
05
09, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Երկուստեք մտահոգություն է հայտնվել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության...
1
...
722
723
724
725
726
727
728
729
730
731
732
...
1246