Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
22
01, 2015
Նախագահի հրամանագրով Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
22
01, 2015
Նախագահի հրամանագրով Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
20
01, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը...
20
01, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է Կիպրոսի դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-կիպրական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանդիպմանը...
19
01, 2015
Նախագահի հրամանագրով Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Ալիկի Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
18
01, 2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի...
1
...
767
768
769
770
771
772
773
774
775
776
777
...
1246