Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
12, 2014
Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության և դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական ասպեկտներին: Նիստին մասնակցել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ...
23
12, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Բանակցություններ են ընթացել նախ նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները բանակցությունները շարունակել են պատվիրակությունների...
22
12, 2014
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների ձեռքբերումներն ու հաջողությունները, հասկանալիորեն, լինելու են ոչ միայն նրանց անձնական կամ կորպորատիվ...
22
12, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՊՀ խորհրդի տարեվերջյան նիստին
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Տարեվերջյան նիստում քննարկվել և հավանության է արժանացել 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը. հաստատվել են 2013/2014 ուսումնական տարվա ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրով հաշվետու ժամանակաշրջանում...
22
12, 2014
Նախագահը ներկա է գտնվել պետական բժշկական համալսարանում բացված ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը: Սերժ Սարգսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի նորաբաց այդ կենտրոնում, ծանոթացել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող...
22
12, 2014
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար անցկացվող տոնական միջոցառումները
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում այսօր մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 երեխաներ: Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին ամեն տարի մասնակցում են 6-12 տարեկան 1000-ից ավելի երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների,...
1
...
771
772
773
774
775
776
777
778
779
780
781
...
1246