Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
10, 2014
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարի ու պետական բուհերի ռեկտորների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները: Քննարկվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև պետական բուհերին դեռևս մտահոգող խնդիրները: Նախարար Արմեն Աշոտյանը զեկուցել է ՀՀ Նախագահի հանձնարարականների հիման վրա մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքներն ու դրանք արդյունքները: Պետական բուհերի համար ընդհանրական խնդիրները,...
16
10, 2014
Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին...
16
10, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում:...
15
10, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին...
14
10, 2014
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն...
13
10, 2014
Նախագահն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին (Հունաստան): Հանրապետության Նախագահը Գասպար Կարապետյանին, ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար, հանձնել է ՀՀ պետական բարձր պարգև՝ Մխիթար Գոշի մեդալ, որով նա պարգևատրվել էր Անկախության տոնի առթիվ: Նախագահը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել Գասպար Կարապետյանին:
1
...
784
785
786
787
788
789
790
791
792
793
794
...
1246