• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 23
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն...
  • 22
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ այսօր առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ «Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։  Հայաստանը խստորեն...
  • 19
    03, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ: ՀՀ Նախագահը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:  
  • 01
    02, 2016
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։
  • 30
    01, 2016
    Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ  Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Սիմոնյանների ընտանիքին` ճանաչված մտավորական, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Հրաչիկ Սիմոնյանը իր ողջ գիտական գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին,...
  • 04
    12, 2015
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա անվանի գիտնական, Ավտոմատացված համակարգերի կառավարման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս...
1
...
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: