• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 08
    07, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: «Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ...
  • 26
    05, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին: Թեև Ալիսիան ծնվել և ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային և փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ...
  • 23
    05, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: «Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Մենք խստորեն դատապարտում ենք...
  • 22
    05, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լին Դուրյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին: «Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին: Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին...
  • 19
    05, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի ու Սերբիայի նախագահներին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության Նախագահության Նախագահ Բակիր Իզեթբեգովիչին և Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին՝ Բոսնիա և Հերցեգովինային ու Սերբիային պատուհասած ավերիչ ջրհեղեղի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ահռելի ավերածությունների պատճառ է դարձել` հասցնելով նյութական մեծ վնասներ։ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահներ Բակիր Իզեթբեգովիչին և Տոմիսլավ...
  • 14
    05, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել: Հանրապետության Նախագահն անկեղծ վշտակցություն է հայտնել Նախագահ Գյուլին և Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:  
1
...
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: