• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 30
    12, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ: Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ,...
  • 28
    12, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր Նախագահ Ադլի Մանսուրին՝ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:  
  • 06
    12, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ...
  • 22
    11, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:  
  • 21
    11, 2013
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին: Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է...
  • 21
    11, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու և հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաև նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու ընդլայնման գործում,...
1
...
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
...
88
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: