• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    08, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Աքինոյին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ երկրում տեղի ունեցած լաստանավի վթարի և ահագնացող ջրհեղեղի կապակցությամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել:  Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Բենինո Աքինոյին և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:  
  • 17
    08, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկային զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի Նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:...
  • 13
    08, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին   Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան կապակցությամբ: «Նիդերլանդների Ձերդ Մեծություն, Ցավով տեղեկացա Ձեր կրտսեր եղբոր` Նիդերլանդների Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան մասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նիդերլանդների արքայական ընտանիքին, մերձավորներին և հոլանդացի բարեկամ ժողովրդին: Վշտակցելով Ձեզ այս ծանր կորստի պահին` մեր զորակցությունն ու սփոփանքն ենք...
  • 02
    08, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ: «Հայ կինոյում և թատրոնում նրա ստեղծած տպավորիչ և փայլուն կերպարները միշտ վառ կմնան մեր արվեստասերների հիշողության մեջ: Հայրենասեր մտավորականի անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցություն եմ հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքին, մերձավորներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար...
  • 31
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:  
  • 29
    07, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:  
1
...
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: