• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    07, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկային՝ հուլիսի 23-ին Մալիի տարածքում «Էյր Ալջերիա» ավիաընկերության օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Ալժիրի Նախագահին և Ալժիրի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և համբերություն:...
  • 18
    07, 2014
    Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեին և Մալայզիայի Սուլթան Տուանկու Աբդուլ Հալիմին՝ Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող Մալայզիայի ավիաուղիների Բոինգ-777 ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների...
  • 15
    07, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահը խնդրել է փոխանցել իր անկեղծ ցավակցությունները  զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին:  
  • 08
    07, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: «Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ...
  • 26
    05, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Բանաստեղծուհու ընտանիքին հղված հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի մահվան մասին: Թեև Ալիսիան ծնվել և ապրել է Հայաստանից հեռու, սակայն իր հրաշալի բանաստեղծություններով լայնորեն սիրված ու ճանաչված էր հայրենիքում: Նրա զգացմունքային և փիլիսոփայական խորքերով բանաստեղծությունները տարիներ շարունակ հնչել են ոչ...
  • 23
    05, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: «Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Մենք խստորեն դատապարտում ենք...
1
...
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: