Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Ցավակցական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
18
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահ Բենինո Աքինոյին
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
10
10, 2013
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն: «Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման,...
04
10, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին:
27
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին և արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի և մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում և հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի,...
27
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սարյանների ընտանիքին՝ անվանի երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակների երաժշտության հանձնախմբի երկարամյա նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը սիրված մտավորականի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
23
09, 2013
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Նախագահ Ուհուրու Քենիատային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել: «Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝...
1
...
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
...
84