• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    06, 2015
    Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը: Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման...
  • 17
    06, 2015
    Նախագահը ցավակցություն է հայտնել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:...
  • 14
    06, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:  
  • 04
    06, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գանայի Նախագահ Ջոն Դրամանի Մահամային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գանայի Հանրապետության Նախագահ Ջոն Դրամանի Մահամային՝ Աքրա քաղաքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Կիսելով Ձեր և Գանայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթում եմ տոկունություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:  
  • 03
    06, 2015
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն։ Վստահ եմ,...
  • 04
    05, 2015
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: «Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին: Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին,...
1
...
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
...
90
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: