• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Ցավակցական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 09
    01, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս...
  • 09
    01, 2014
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը: Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն...
  • 05
    01, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է. «Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին,...
  • 30
    12, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ: Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում: Մենք սգում ենք բոլոր նրանց հետ,...
  • 28
    12, 2013
    Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր Նախագահ Ադլի Մանսուրին՝ Մանսուրա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:  
  • 06
    12, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀԱՀ նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հարավային Աֆրիկայի Հանրապետության Նախագահ Յակոբ Զումային՝ Հանրապետության նախկին Նախագահ Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, այսօր խաղաղությամբ ավանդեց հոգին համաշխարհային պատմության էջերում անջնջելի հետք թողած` համամարդկային ամենավեհ արժեքների անխոնջ առաջամարտիկ, մարդկային արժանապատվության և արդարության խորհրդանիշ Նելսոն Մանդելան: Ավելի քան քառորդ...
1
...
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
...
84
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2023 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: