• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել "Շանսի-Նաիրիտ" հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության "Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը: "Շանսի-Նաիրիտ" համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է "Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության" (ՉԺՀ) եւ "Նաիրիտ" ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: "Շանսի-Նաիրիտ"-ում...
  • 02
    05, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի հետ Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հետ: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` "Շանհայ Էքսպո 2010"-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման...
  • 02
    05, 2010
    Չինաստանում Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել «Հուավեյ» կորպորացիայի գործադիր տնօրենի եւ «ZTE» կորպորացիայի նախագահի հետ Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` Նախագահի գլխավորությամբ այցելել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան եւ հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ: Այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում`...
  • 01
    05, 2010
    "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սարգսյանն եղել է Սուչժոու քաղաքում "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում: Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Սուչժոու տեխնոպարկ", որը հանդիսանում է Չինաստանի եւ Սինգապուրի համատեղ նախագիծ եւ երեսուն տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի: Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է...
  • 30
    04, 2010
    Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման արարողությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնել է Չինաստան` մասնակցելու "Շանհայ-Էքսպո-2010" համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել "Շանհայ Էքսպո 2010" միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը: Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է "Շանհայ Էքսպո 2010"-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի տաղավարներով:
  • 30
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շանհայի միջազգային խորհրդաժողովների կենտրոնում մասնակցել է "Շանհայ-Էքսպո-2010" միջազգային ցուցահանդեսի բացման առիթով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Հու Ձինթաոյի անունից տրված պաշտոնական ընդունելությանը, որին հաջորդել է "Շանհայ-Էքսպո-2010"-ի բացման հանդիսավոր արարողությունը:
1
...
1190
1191
1192
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: