• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 24
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին: Նախագահը եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որտեղ ծանոթացել է արտասահմանյան մամուլի էջերում Հայոց ցեղասպանության թեմայով հրապարակումների եւ փաստագրական լուսանկարների նոր կազմակերպված ցուցադրությանը: Այդ հրապարակումների համար աղբյուր են հանդիսացել ոչ միայն Եղեռնը վերապրած հայերի վկայությունները, այլեւ այդ ոճրագործության...
  • 23
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։ Ողջունելով մեր անվանի հայրենակցին` Նախագահ Սարգսյանն ասել է. "Մենք հպարտանում ենք Ձեզանով եւ արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով եւ կարծում ենք, կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը": Երկրի ղեկավարը շնորհավորել է գիտնականին` վերջին ձեռքբերումների...
  • 22
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման: Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը...
  • 21
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացմանը Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման արարողությանը: Նախագահը շրջել է էլեկտրակայանի տարածքում, ծանոթացել էներգաբլոկի շահագործման տեխնիկական փուլերին: Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ: Նոր...
  • 21
    04, 2010
    Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: Այնուհետեւ Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է...
  • 20
    04, 2010
    Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն է: Ողջունելով իր հայ գործընկերոջը` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. “Հայաստանի հետ մեր կանոնավոր շփումների շրջանակում այսօր մենք հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Այն հանգամանքը,...
1
...
1192
1193
1194
1195
1196
1197
1198
1199
1200
1201
1202
...
1337
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: