Արտերկրյա այցեր

26.12.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Պետությունների ղեկավարները հանդիպման ընթացքում ամփոփել են ԱՊՀ-ում 2017 թվականին ռուսաստանյան նախագահության արդյունքները և մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ: Հանդիպման սկզբում Նախագահ Սարգսյանը ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերների հետ միասին շնորհակալություն է հայտնել...

25.12.2017 - 26.12.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի նախագահի նստավայրում մեկնարկել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների...

30.11.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով: Մայրաքաղաք Մինսկում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցում է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախագահները...

23.11.2017 - 24.11.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

 Նախագահ Սերժ Սարգսյանն Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավոր Ֆիլիպի հետ: Հանրապետության Նախագահը և Բելգիայի Թագավորը իրենց հանդիպումը և Նախագահ Սարգսյանի բրյուսելյան այցը լավ հնարավորություն են համարել ամփոփելու Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քառորդդարյա ուղին, ինչպես նաև անդրադառնալու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարին։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցի արդյունքում...

15.11.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա: Առավոտյան Հանրապետության Նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար: Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, Նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային...

03.11.2017 - 04.11.2017 / Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստանի Հանրապետության

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Հնդկաստանի Հանրապետության

Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Համաշխարհային պարեն....


Նամակ
Նախագահին

Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: