Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
11, 2015
Նախագահն այցելել է մայրաքաղաքում գտնվող «Սպայկա» ընկերություն և Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ...
05
11, 2015
Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մարզային գերակայությունները քննարկելու նպատակով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի...
05
11, 2015
Նախագահն ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային: Նախագահը ողջունել է հյուրին, ով, նրա խոսքով, հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է և մշտապես սպասված հյուր Հայաստանում: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել Կարդինալ Դուկայի հետ իր նախորդ հանդիպումն ու գոհունակությամբ փաստել, որ հայ-չեխական տարբեր մակարդակի հանդիպումներից հետո երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նոր լիցք է հաղորդվում, և դրանք շարունակում են...
04
11, 2015
Նախագահն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին
Նախագահ Սերժ Սարգսյան այսօր ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհավորել է սփյուռքի նշանավոր կրթօջախներից մեկի, Լիբանանում պետական ճանաչման արժանացած միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության` Հայկազյան համալսարանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ Հայկազյան համալսարանի ավելի քան կեսդարյա հայրենանպաստ ու հայապահպան գործունեությունը հպարտության զգացում է պարգևում յուրաքանչյուր հայի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել...
04
11, 2015
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Նիկարագուայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Առայան, որպես մեր երկրում Նիկարագուայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա միջպետական...
03
11, 2015
Նախագահն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը ողջունել է հյուրին և նրա առաքելության արդյունավետ իրականացման տեսանկյունից կարևորել հաճախակի հանդիպումներն ու քննարկումները, որոնք մինչ այս, Նախագահի գնահատմամբ, եղել են անկեղծ և բովանդակալից: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ, կարևոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում,...
1
...
704
705
706
707
708
709
710
711
712
713
714
...
1246